Ուժեղ քամին Երևանում, Գյումրիում և Տաշիրում վնասել է տների տանիքներ, ավտոմեքենաներ, ծառեր և փողոցների լապտերներ, հայտնում է Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
«Օգոստոսի 18-ին, ժամը 18։20-ից 20։40-ը Ճգնաժամային կառավարման ազգային, Շիրակի և Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Դավթաշեն վարչական շրջաններում, Գյումրի և Տաշիր քաղաքներում վնասվել են շինությունների տանիքներ, ծառեր, ավտոմեքենաներ և արտաքին լուսավորման սյուներ»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ փրկարարները հեռացրել են վնասված ծառերը, ամրացրել ու ապամոնտաժել են արտաքին լուսավորության վնասված սյուները։
ՆԳՆ-ն արագացրել է Արցախի բնակիչներին ՀՀ քաղաքացիություն տալու ընթացակարգը
Լեռնային Ղարաբաղից փախստականի կարգավիճակ ստացած տեղահանվածներն արագացված ընթացակարգով կկարողանան Հայաստանի քաղաքացիություն ստանալ, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Ըստ գերատեսչության՝ այդ...