Հորդանանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է երրորդ տեղը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Աղաջանյանը (60 կգ): Առաջնության արծաթե մեդալակիր դարձավ Գասպար Տերտերյանը (67 կգ), իսկ Վիգեն Նազարյանը (87 կգ)՝ բրոնզե մեդալակիր։