Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Սյունիքի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Օգոստոսի 21-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 20-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ:
Արցախի ՊՆ-ն էլ տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։