Ադրբեջանի ՊՆ-ն օգոստոսի 21-ին տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները օգոստոսի 21-ին՝ ժամը 10։15֊ից 10։23֊ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Ֆիզուլի֊Բաքու երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը, հայտնում է Արցախի ՊՆ-ն։
«Ադրբեջանի ՊՆ իրականության հետ որևէ առնչություն չունեցող հայտարարությունը չի կարող դիմանալ մասնագիտական փորձաքննության։ Ինչպես արդեն նշել ենք նախկինում, հիշյալ երթուղով թռիչք իրականացնող օդանավը չի հատում Արցախի օդային սահմանները»,- ասված է հայտարարությունում։
Արցախի ՊՆ-ն ընդգծում է, որ նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով օրավուր խորացող հումանիտար աղետից։
Գերատեսչությունից հիշեցնում են, որ 2020թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորել Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը։
Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։
Երևանում Շուշիի մասին պատմող լուսանկարների ցուցահանդես կբացվի
Նոյեմբերի 10-ին Երևանում «Պիցրանանք Շուշի» (Բարձրանանք Շուշի) խորագրով լուսանկարների ցուցահանդես կբացվի, հայտնում է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի...