Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ «Մուրադ Փափազյանն ընդդեմ Հայաստանի» գործով առաջին նախնական նիստին դատավորը որոշում կայացրեց ևս մեկ նախնական նիստ նշանակել, որպեսզի Մուրադ Փափազյանը տեսակապով մասնակցելու հանարվորություն ունենա: Հիշեցնենք, որ 2022-ի հոկտեմբերին Փափազյանի մուտքը ՀՀ արգելվել էր:
Փափազյանի փաստաբան Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ըստ իրեն՝ հնարավոր էր Մուրադ Փափազյանի ներկայությունը ապահովել: «Մեծ ցանկության պարագայում հնարավոր էր՝ համապատասխան միջոցառումների իրականացմամբ ժամանակավորապես ապահովել նրա ներկայությունը, բայց գոնե դրական եմ գնահատում, որ այլընտրանքային հնարավորություն տրվեց և հեռավար դատական նիստին մասնակցելու իրավունքը երաշխավորվեց»,- նշեց նա:
Փաստաբանը Փափազյանի ՀՀ մուտքի արգելքը կապել է վերջրինիս գաղափարախոսության և գործունեության հետ: «Անձը ՀՀ-ի անվտանգությանը, շահերին սպառնացող գրոծողություններ չի իրականացրել, բայց աչքի է ընկել ընդդիմադիր կեցվածքով»,- ասաց Սահակյանը և նշեց, որ այստեղ ՀՀ շահը նույնականացվել է պաշտոնյաների մասնավոր շահի հետ։
Սահակյանը տեղեկացրեց, որ եթե ՀՀ-ում չստացվի արդարացի լուծումներ ստանալ, ապա այս խնդիրները նրանք հայցվորի հետ բարձրաձայելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Հոկտեմբերի 16-ին Փափազյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի ԱԱԾ-ի։