Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Ադրբեջանի Նախնական առարկությունների առնչությամբ Հայաստանի Գրավոր դիտարկումները, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
«Այսօր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Ադրբեջանի Նախնական առարկությունների առնչությամբ Հայաստանի Գրավոր դիտարկումները»,- ասված է հաղորդարության մեջ։
Հուլիսի 6-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը երաշխավորելու մասին Ադրբեջանին ուղղված պարտավորությունն ամրագրող որոշումը: