Նիկոլ Փաշինյանը Սյունիք իր այցի ժամանակ սառն է եղել Սյունիքի մարզպետի պաշտոնին հավակնող պատգամավորների հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Փաշինյանի այցից ժամեր հետո անակնկալ այնտեղ են հայտնվել ՔՊ-ական սյունեցի պատգամավոները Արմեն Խաչատրյանը, Դավիթ Դանիելյանը եւ Կարեն Համբարձումյանը ու փորձել են ցույց տալ, թե իրենց շնորհիվ է, որ Փաշինյանին ջերմ դիմավորում են Սյունիքում:
Ըստ թերթի, սակայն, նրանց ջանքերը ի դերև են ելել: Նկատվել է, որ Փաշինյանը սառն է եղել պատգամավորների հետ:
Նշված պատգամավորներն արդեն տեւական ժամանակ է՝ մրցավազքի մեջ են Սյունիքի մարզպետի պաշտոնի համար և երբեք պահը չեն կորցնում, որ Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանան, նշանակվեն մարզպետի բաղձալի պաշտոնին: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այս ընթացքում արել է անհնարինը եւ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին Սյունիքում անբարյացկամ ընդունող ըմբոստ քաղաքապետերին դարձրել է յուրային: