ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն այսօր արդեն երկրորդ անգամ է հերքում Ադրբեջանի ԶՈւ-ի հայտարարությունը։ Այս անգամ Ադրբեջանի ԶՈւ-ն հայտարարել է, թե, իբր, ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, չի համապատասխանում իրականությանը»,-հայտնել են ՀՀ ՊՆ-ում։
ՀՀ ՊՆ-ն այսօր՝ օգոստոսի 22-ին, հերքել էր Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը՝ հրադադարի խախտման մասին: