Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իր զինծառայողը Հայաստանի հետ սահմանին փոխհրաձգությունից հետո վիրավորվել է։
Գերատեսչության տվյալներով՝ Նազարով Իսմեթ Ռամիզօղլուն հոսպիտալացվել է։ Չի հստակեցվել, թե սահմանի որ հատվածում է տեղի ունեցել փոխհրաձգությունը։
ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական կողմի հայտարարությունը՝ նշելով, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, չի համապատասխանում իրականությանը։
Հայկական գերատեսչությունից օգոստոսի 21-ին հայտնել էին նաև, որ Գեղարքունիքի մարզի Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակոցից զինծառայող է զոհվել։