Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեկ օրվա ընթացքում երրորդ անգամ հերքել է Բաքվի հաղորդագրությունը դիրքերի գնդակոծման մասին։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 22-ին` ժամը 12։00-ից 12։25-ի սահմաններում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրոթյունում:
ՀՀ ՊՆ-ն այսօր՝ օգոստոսի 22-ին, հերքել էր Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը՝ հրադադարի խախտման մասին: Ավելի ուշ գերատեսչությունը հերքել էր նաև ադրբեջանական կողմի այն հայտարարությունը, թե իբր ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի զինծառայողը։