Օգոստոսի 25-ից 27-ը կանցկացվի Հովհաննես Թումանյանի անվան պատմասության միջազգային երկրորդ փառատոնը, տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքից։
Փառատոնը կանցկացվի Լոռու լեռներում։
Ծրագրում կլինեն կենդանի պատմություններ, երաժշտական կատարումներ, անձնական պատմությունների սեմինարներ, պատմվածքների արշավներ, զրույցներ։ Կազմակերպիչները նաև անմոռանալի լեռնային տեսարաններ, ընթրիքներ և աստղերի տակ դինամիկ ու հետաքրքիր զրույցներ են խոստանում։
Փառատոնին կլինեն մանկավարժներ, գրողներ, ռեժիսորներ, ֆոտոլրագրողներ, երաժիշտներ, երգչախմբեր ու արվեստի շատ այլ գործիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Փառատոնը շփման, համագործակցության և ստեղծարար գաղափարների զարգացման տարածք է, որը նպաստում է Հայաստանի միջազգայնացմանը: Բազմաթիվ միջոցառումների և ներկայացումների շնորհիվ փառատոնը պատմողական մշակույթի վառ տոն է դարձել։ Առաջին փառատոնի ժամանակ այցելուներին ներկայացվել են 40 ականավոր արտիստների, այդ թվում՝ աշխարհահռչակ երաժիշտներ Արտո Թունջբոյաջյանի և Սեբու Սիմոնյանի 12 կատարումներից բաղկացած տպավորիչ կատարումների շարք: