Արդեն 4 օր է ուժեղ քամիներից բռնկված անտառային հրդեհները մոլեգնում են Աթենքի մերձակա երկու քաղաքներում։ Հրդեհներից մեկը բռնկվել է Կուվարաս գյուղի մոտ՝ Աթենքից մոտ 17 մղոն (27 կմ) հարավ-արևելք: Որոնողափրկարարական աշխատանքների շնորհիվ այսօր առավոտյան հայտնաբերվել են 18 բնակչի այրված մարմինները։
«Պատերազմի է նման այն, ինչ կատարվում է այստեղ»,- «Ազատության» փոխանցմամբ՝ «ANMA» լրատվական գործակալությանն ասել է տարհանված բնակիչներից մեկը։
«ANMA» լրատվական գործակալության հաղորդմամբ, «աղետի գոտի» է ուղարկվել երկու փրկարարական ինքանթիռ։ Կիպրոսից և Ռումինիայից շուրջ 100 փրկարար միացել է տարհանման և կրակի մարման գործընթացներին։ «Մենք գտնվում ենք «5-րդ աստիճանի» արտակարգ դրության մեջ՝ շատ բարձր ջերմաստիճանի և հուժկու քամիների պատճառով»,- նշված է երկրի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տարածած հայտարարության մեջ։