Ադրբեջանցի արտիստ Էլման Զեյնալովին (El’man) պատկանող «Raava Music» լեյբլի ներքո հանդես եկող Անդրոյի համերգը Հայաստանում չեղարկվել է, հայտնել են համերգի կազմակերպիչ Stagemuse ընկերությունից։ Համերգը նախատեսվում էր օգոստոսի 30-ին։
Անդրոն «Raava Music» երգչախմբի հիմնադիրներից է։ Երգիչն ազգությամբ գնչու է, նա իր «Storie» բաժնում անուղղակիորեն անդրադարձել է համերգի չեղարկմանը։
«Ամոթալի է, որ «մի կույտ բալվանների» պատճառով արգելում են մեզ կիսվել սիրով, ձայնով, զգացմունքով, միասնությամբ»,- գրել է նա:
Օգոտսոսի 10-ին «Little Big» աղմակահարույց խումբը ևս չեղարկել էր երևանյան համերգը։