Հայաստանը դիմել է ICAO-ին՝ Ադրբեջանի կողմից Կապանի օդանավակայանի գնդակոծությունը բացառելու համար, հայտնել է «Ազատությունը»՝ հղում անելով տարածքային կառավարման նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանին։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն օգոստոսի 18-ին հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապան թռիչքից, օդանավակայանում շրջայցից ու կանոնավոր թռիչքներ սկսելու հայտարարությունից ընդամենը ժամեր անց ադրբեջանական կողմից կրակել էին շահագործման պատրաստ օդակայանի ուղղությամբ։
Օգոստոսի 20-ին Սյունիքի մարզպետարանը ներկայացրել էր Երևան-Կապան, Կապան-Երևան թռիչքի օրերը, տոմսերի գները։