Հայազգի ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանի նորամուտն Իսպանիայի Լա լիգայում կարող է կայանալ վաղը՝ օգոստոսի 25-ին, հայտնում է Mundo Deportivo-ն։
Մարզիկը «Լաս Պալմասի» հետ 3-րդ տուրի հանդիպման հայտացուցակում ընդգրկված 24 խաղացողների թվում է, նշում է հրատարակությունը։ Սա «Ռեալ Սոսյեդադի» առաջին հանդիպումն է Զախարյանի՝ իսպանական ակումբ տեղափոխվելուց հետո:
Զախարյանն իսպանական «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել օգոստոսի 19-ին։ 6 տարով կնքված պայմանագրի համար տրանսֆերի գումարը կազմել է 12 մլն եվրո՝ գումարած պարգևավճարները։ Ռուս կիսապաշտպանն ընտրել է 12-րդ խաղային համարը։
Ֆուտբոլիստը Մոսկվայի «Դինամոյի» շրջանավարտ է։ Նա թիմի կազմում անցկացրել է 84 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «Դինամոյի» կազմում անցկացրել է հինգ հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: