Երևան-Գյումրի ճանապարհատրանսպորտային պատահարից ևս մեկ տուժած է մահացել, բժիշկներին չի հաջողվել փրկել նրան, հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի կենտրոնը։
Երեք տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն կամ միջին ծանրության, ևս մեկը բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքում։
Օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են Volkswagen մակնիշի մարդատար միկրոավտոբուսը և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով 11 մարդ զոհվել է, իսկ վեցը՝ վիրավորվել։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: