Արցախում մեկնարկել է բնակչության հոգեբանական աջակցության ծրագիր, հայտնում է հանրապետության առողջապահության նախարարությունը։
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպության հետ ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում իրականացվում է հոգեբանական աջակցության ծրագիր՝ Արցախի բնակչությանն աջակցելու նպատակով»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Աջակցությունն արցախցիներին հասանելի կլինի ինչպես թեժ գծի 23-23, այնպես էլ խմբակային պարապմունքների միջոցով։ Անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կուղղորդվեն Առողջապահության նախարարության կամ Երևանում գործող «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հոգեբանի մոտ։
Ավելի վաղ Արցախի ԱԱԾ-ն քաղաքացիներին զգուշացրել էր ադրբեջանական հատուկ ծառայությունների տեղեկատվական հարձակման մասին՝ հոգեբանական ճնշում գործադրելու և բնակչության շրջանում խուճապ սերմանելու նպատակով։