ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ օգոստոսի 24-ին կայացել է Լաչինի միջանցքի հարցով ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստը, հայտնում է խմբակցության տելեգրամյան ալիքը։
«Նիստի քննարկման առանցքային թեման եղել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր իրավիճակը, հնարավոր հանգուցալուծումները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին։
«Խմբակցությունը որոշել է իր աջակցությունը հայտնել «Մայր Հայաստան» դաշինքին, որի քաղաքապետի թեկնածուն «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանն է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նիստի ընթացքում քննարկվել են նաև ԱԺ առաջիկա նստաշրջանի շրջանակներում խմբակցության հետագա անելիքները։
Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի դեմ Թագուհի Թովմասյանի ներկայացրած հաղորդմանը
ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած հաղորդմանը, Armenia...