Հայազգի ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը նորամուտն է նշել նշեց Իսպանիայի առաջնությունում՝ «Ռեալ Սոսյեդադի» կազմում։ Նա խաղադաշտ է մտել Լա լիգայի երրորդ տուրի՝ «Լաս Պալմասի» դեմ խաղում, գրում է Championship.com-ը։
Մոսկվայի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստը հանդիպումն սկսել է պահեստայինների նստարանից և 75-րդ րոպեին Բրայս Մենդեսի փոխարեն խաղադաշտ դուրս եկել։ Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով։
Զախարյանն իսպանական «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել օգոստոսի 19-ին։ 6 տարով կնքված պայմանագրի համար տրանսֆերի գումարը կազմել է 12 մլն եվրո՝ գումարած պարգևավճարները։ Ռուս կիսապաշտպանն ընտրել է 12-րդ խաղային համարը։
Ֆուտբոլիստը Մոսկվայի «Դինամոյի» շրջանավարտ է։ Նա թիմի կազմում անցկացրել է 84 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «Դինամոյի» կազմում անցկացրել է հինգ հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: