Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կարգապահական կոմիտեն որակազրկել է Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) ղեկավար Լուիս Ռուբիալեսին՝ 2023 թվականի կանանց աշխարհի առաջնության ժամանակ ազգային հավաքականի մարզուհուն համբուրելու համար, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Որակազրկումը նախատեսված է 90 օրով։ Այն ուժի մեջ է մտնում օգոստոսի 26-ից և կտևի մինչև պաշտոնյայի նկատմամբ կարգապահական վարույթի սկիզբը։ Նրան նաև արգելվել է մոտենալ ֆուտբոլիստ Հենիվեր Հերմոսոյին, ում նա համբուրել է։