Հոսանքահարման հետևանքով ՀՀ ՊՆ զինծառայող է մահացել, հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից։
«Օգոստոսի 26-ին հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Հովհաննեսի Ակինյանը։ Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով»,-հայտնում են ՊՆ-ից։
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։