Հարյուրավոր արցախցիներ այս պահին գտնվում են Ակնա(Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհին, հայտնել է ֆոլրագրող Դավիդ Ղահրամանյանը։
«Ադրբեջանի կեղծ «հումանիտար բեռը» չի մտնելու Արցախ»,- գրել է Ղահրամանյանը՝ կոչ անելով բոլորին հնարավորության դեպում միանալ իրենց։
Ֆոտոլրագրողը հայտնել է նաև, որ, ամենայն հավանականությամբ, գիշերը կանցկացնեն այնտեղ։
Ավելի վաղ Ադրբեջանի ԿԽՄԿ նախագահ Նովրուզ Ասլանը հայտարարել էր Աղդամի ճանապարհով Ստեփանակերտ մարդասիրական բեռներ ուղարկելու մասին։ Ընկերությունը նախատեսում է մատակարարել 40 տոննա ալյուրի արտադրանք, ինչպես նաև վրաններ, տեխնիկական սարքավորումներ կազմակերպության աշխատակիցների գործունեության համար։