ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է Արցախի շուրջ պայմանավորվածությունները խաթարելու մեջ, ինչն արտացոլվել է ռուսական կողմի (ի սկզբանե բանակցված) երաշխիքներում։ Այսպես, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է արցախցիներին ռուսական կողմից երաշխիքների հարցը, եթե նրանք համաձայնեն Ադրբեջանի տարածքում բանակցություններ վարելու Մոսկվայի առաջարկին։
«Մենք պետք է զբաղվենք պայմանավորվածությունների կատարմամբ, սա երաշխիք է։ Եթե ինչ-որ բան համաձայնեցված է, առավել ևս ստորագրություններով կնքված, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով, այն պետք է իրականացնել, այլ ոչ թե զբաղվել այլ մեկնաբանությամբ, կոնստրուկցիաներ հորինելով, երրորդ անձանց ներգրավելով, ուլունքներով խաղալով: Հենց որ պայմանավորվածությունների կատարման հարցում անբարեխղճություն է սկսվում, երաշխիքների ժամանակ չի մնում»,- ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքորոշման 180 աստիճանով արմատական փոփոխության մասին է, դիրքորոշում, որը կնքվել է ստորագրություններով և վերահաստատվել։ «Դրանց կատարումը երաշխիք է»,- եզրափակել է Զախարովան։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։
Մանրամասները՝ տեսանյութում: