Հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող մարզիկների բազկամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը Ղազախստանում կայացած մրցաշարում դարձել է պարաբազկամարտի աշխարհի չեմպիոն, հայտնում է Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիան։
Աշխարհի առաջնության եզրափակչում 80 կգ քաշային կարգում հանդես եկող Ստեփանյանը հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Միկավային։
Օգոստոսի 24-ից սեպտեմբերի 3-ն Ալմաթիում անցկացվող բազկամարտի աշխարհի 44-րդ և պարաբազկամարտի աշխարհի 25-րդ առաջնությանը մասնակցում են 52 երկրների ավելի քան 1000 մարզիկներ։
Ավելի վաղ Ստեփանյանը միացել էր Հայաստանի հավաքականին Փարիզում ընթացող պարատլետիկայի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։