Ռուսական ՀՕՊ միջոցները Մոսկվայի մարզի Վոսկրեսենսկի շրջանում անօթաչու թռչող սարք են որսացել ու խոցել այն, Ria.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
«Մոսկվայում օգոստոսի 31-ի առավոտյան կանխվել է Կիևի ռեժիմի հերթական հարձակումը։ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ԱԹՍ-ների կիրառմամբ հարձակում է եղել։ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է Մոսկվայի մարզի Վոսկրեսենսկի շրջանի տարածքում»,-հայտնել են գերատեսչությունից։