Թուզը՝ այս քաղցր պտուղը վաղուց երկրպագուների մի ամբողջ բանակ ունի, ինչը միանգամայն արդարացված է: Thesymbol.ru-ն գրում է, որ բացի հաճելի համից, թուզը շատ օգտակար հատկություններ ունի։
Նշվում է, որ այն օգտակար է ինչպես սրտանոթային հիվանդությունների կանխարգելան, այնպես էլ մաշկի վիճակի բարելավան համար։
Թզի առավելությունները
Թուզը հարուստ է տարբեր վիտամիններով և միկրոէլեմենտներով։ Այնուամենայնիվ, եթե միրգը չորացնում են, ապա շաքարի կոնցենտրացիան և մրգի կալորիականությունը կավելանան գրեթե 5 անգամ։ Ուստի՝ մասնագետները խորհուրդ են տալիս այն ուտել թարմ վիճակով։ Թուզն օգնում է նաև նյութափոխանակությանը։
Բացի այդ, քաղցր պտուղը հարուստ է վիտամին B6-ով, որն օգնում է մարմնին սպիտակուցները բաժանել ամինաթթուների։ Թուզը կարևոր դեր է խաղում նյարդային համակարգի համար, դանդաղեցնում է ծերացման գործընթացը։
Հնարավոր վնասները
Թզի մեջ միանշանակ վնասակար հատկություններ չեն հայտնաբերվել, բայց մի շարք պատճառներ հաշվի առնելով՝ մրգի հետ պետք է զգույշ լինել։ Նախ, պտուղը՝ հատկապես չորացրած տեսքով, պարունակում է մեծ քանակությամբ շաքար, ինչը կարող է արյան մեջ կտրուկ բարձրացնել գլյուկոզի մակարդակը։ Թեև այս պարագայում մասնագետները 2-րդ տիպի շաքարախտով հիվանդանալու ռիսկի մասին են մատնանշել, բայց հետաքրքիր է, որ թզի տերևները, որոնցից թեյ են պատրաստում, ըստ ուսումնասիրությունների, արյան շաքարը վերահսկելու հիանալի միջոց են։
Բացի այդ, թուզը, ըստ մասնագետների, կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։