Ռուսաստանաբնակ հայազգի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը մերժել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես գալու առաջարկը, մասին հայտնում է «Պարի Նիժնի Նովգորոդ» ակումբի մամուլի ծառայությունը:
«Չեմ կարող ընդունել Ռուսաստանի հավաքական տեղափոխվելու հրավերը, քանի որ արդեն որոշել եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում»,-հայտարարել է Սևիկյանը:
22-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի կազմում խաղալու իր ցանկության մասին հայտարարել էր հուլիսի վերջին: Օգոստոսի 31-ին Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի մարզչական շտաբը հայտարարել էր, թե հավաքականն ինչ կազմով է մասնակցելու սեպտեմբերյան ուսումնամարզական հավաքին։ Հրավիրվածների թվում էր Սևիկյանը, ինչպես նաև «Օրենբուրգի» հարձակվող Ստեփան Հովհաննիսյանը։ 2022 թվականի մարտին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը խոսել էր ոչ միայն Էդգարի, այլև եղբոր՝ Էրիկ Սևիկյանի՝ Հայաստանի հավաքականում հանդես գալու մասնակցելու պայմանավորվածությունների մասին։