ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների խումբը սեպտեմբերի 6-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսումներ կանցկացնի, հայտնում է խումբը։
Լսումներին ելույթ կունենան միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հայերը ցեղասպանության վտանգի տակ են։ Ելույթով հանդես կգա նաև Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի խաղաղաշինության և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դևիդ Ֆիլիպսը:
Լսումները կհեռարձակվեն հանձնաժողովի կայքում: Դրանց կմասնակցեն կոնգրեսականներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Ի պատասխան Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ՄՔԴ նախկին դատախազ Օկամպո Օկամպոն օգոստոսի 9-ին փորձագիտական եզրակացությամբ է հանդես եկել ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը անվանել ցեղասպանություն։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։