Աշնանային դեպրեսիվ հոգնածությունից ու ապատիայից խուսափելու և միշտ լավ տրամադրություն ունենալու համար կարևոր է կանխել վիտամին D-ի պակասը: Իզուր չէ, որ այն կոչվում է «արևի վիտամին», քանի որ ամռանը այն ստանում ենք միանգամայն բնական ճանապարհով, գրում է Voice-ն:
Աշնանը կյանքի համար այս կարևոր վիտամինի պակասը կարող եք ծածկել ընդամենը մեկ պարզ մթերքով։ Խոսքը ձողաձկան լյարդի մասին է, որը, բացի D վիտամինից, հարուստ է նաև A, E, C և B խմբի վիտամիններով։
Դիետոլոգների կարծիքով՝ ամբողջ ընտանիքի համար նախատեսված ձողաձկան լյարդի ընդամենը մեկ պահածոն օգնում է դիմակայել վիրուսային հիվանդություններին և բարելավում է տրամադրությունը նույնիսկ ամենաանձրևոտ օրերին։