ԱՄՆ կոնկրեսական Ադամ Շիֆը Արցախի անկախության հռչակման օրը՝ սեպտեմբերի 2-ին, X-ում (նախկին Twitter) անդրադարձել է Արցախի շրջափակմանը։
«Արցախի անկախության օրը մտածում եմ Արցախում ապրող մարդկանց մասին, ովքեր ստիպված են դիմանալ մի քանի ամիս տևած և մահացու շրջափակմանը։ ԱՄՆ-ը ու միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկեն Արցախն ու Հայաստանը Ադրբեջանի ագրեսիայից պաշտպանելու համար»,-գրել է Շիֆը։
Օգոտսոսի 23-ին Ադամ Շիֆը կոչ էր արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին և ավելի վճռական քայլեր ձեռնարկել հայ ժողովրդի ցեղասպանությունը կանխելու համար։ Կոնգրեսականը հիշեցրել էր, որ 2020 թվականի պատերազմի արդյունքում ադրբեջանցի զինվորականները սպանել են մի քանի հազար մարդու, իսկ մյուսներին գերեվարել են։
Օգոստոսի 15-ին Շիֆը կոչ էր արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել։ Հանդիպումը կայացել էր օգոստոսի 16-ին՝ Նյու Յորքում։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։