Լաս Վեգասում ջրհեղեղից տուժածների շարքում առկա հայերի մասին տեղեկություններ ՀՀ ԱԳՆ-ն չունի, Armenia Today-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հորդառատ մուսոնային անձրևներից հետո Լաս Վեգասի մի քանի շրջաններ հեղեղվել են։ Քաղաքի փողոցները վերածվել են գետերի, հեղեղատարները չեն կարողացել հաղթահարել հոսքերը։
Վարորդները ավտոմեքենաները թողել են ավտոճանապարհներին ու հեռացել։ Ավտոբուսների կանգառներում մարդիկ փորձել են մագլցել ավելի բարձր տեղեր՝ ջրից խուսափելու համար։
Ավելի քան 4 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Ավելի քան 100 չվերթ է չեղարկվել, մոտ 700-ը սպասում է թռիչքի։