Լրատվամիջոցներին հայտնի են դարձել Արցախի նախագահի հավանական թեկնածուների անունները, որոնց կառաջադրեն քաղաքական կուսակցությունները: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Armenia Today-ը, Արցախի Ազգային ժողովը, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերի 8-ին կընտրի հանրապետության նախագահին։
Հավանական թեկնածուների շարքում են ԱԺ խոսնակ Դավիթ Իշխանյանն ու պետնախարար Սամվել Շահրամանյանը, հայտնել է «Ժողովուրդ»-ը:
Հրատարակությունը, վկայակոչելով Արցախի աղբյուրներին, հայտնում է, որ խորհրդարանական ուժերը մտադիր են միասնական թեկնածու ընտրել։
«Խորհրդարանական խմբակցությունները հակված են մեկ միասնական թեկնածու գտնել, որպեսզի նոր նախագահի ընտրության հարցն արագ լուծվի, բայց եթե համաձայնության չգան, չի բացառվում, որ խմբակցություններից յուրաքանչյուրն իր թեկնածուին առաջադրի»,- հայտնել է լրատվականը:
Ավելի վաղ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին ասել էր, որ խորհրդարանը պետք է Արցախի նախագահին ընտրի նրա հրաժարականից ոչ ուշ, քան 10 օր հետո։
Օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է հրաժարական է տալու մասին։ Օգոստոսի 31-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ևս ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար էր նշանակվել ԱԽ-ի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը։