Դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովի և դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի (Սաթենիկ Սահակյանց) դուստրը՝ դերասանուհի Տատյանա Սպիվակովան, «նվաճել է» Արարատի գագաթը։ Սպիվակովան Instagram-ի իր էջում կիսվել է լուսանկարներով և տեսանյութերով։
«Այսպես, դա տեղի ունեցավ։ 6-ժամյա գիշերային վերելքից հետո ես կանգնած եմ Արարատի գագաթին՝ 5137 մետր բարձրության վրա», – գրել է Սպիվակովան անգլերենով, ապա հայերենով ավելացրել՝ «Մամ ջան, ես մեր ցանկությունը կատարեցի»։
Սպիվակովան նաև տեսանյութ է հրապարակել գագաթից և գրել. «Թող մեր երկիրը նորից վերածնվի։ Թող մեր ժողովուրդը գտնի խաղաղություն և ազատություն»։
Ի պատասխան դստեր հրապարակման՝ Սաթին գրել է, որ որքան հիշում է, «Արարատ լեռը, սուրբ բոլոր հայերի համար, միշտ անհասանելի երազանք է եղել»։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 23-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...