Հայտնի է սեպտեմբերի 8-ին կայանալիք ֆուտբոլի «Եվրո-2024»-ի ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպման մրցավարական կազմը, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հանդիպումը կսպասարկի իտալացիների մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավարը Դանիելե Օրսատոն է։ Եզրերում նրան կօգնեն Չիրո Կարբոնեն ու Ալեսանդրո Ջիալատինին, չորրորդ պաշտոնյան Անտոնիո Ռապուանոն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն սկսել է նախապատրաստվել «Եվրո-2024»-ի ընտրական փուլի՝ Թուրքիայի և Խորվաթիայի հետ հանդիպումներին։
Օգոստոսի 24-ին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել էր այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են մասնակցելու այս հանդիպումներին։
Հիշեցնենք, որ մարտի 25-ին հավաքականների միջև Երևանում կայացած խաղում Թուրքիայի հավաքականը հաղթել էր 2։1 հաշվով։
Ադելիա Պետրոսյանը դարձել է գեղասահքի Ռուսաստանի կրկնակի չեմպիոն
Հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ դարձել է Ռուսաստանի գեղասահքի առաջնության հաղթող, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Օմսկում կայացած առաջնությունում...