Արցախի ՊՆ-ն հերքել է Բաքվի հաղորդագրությունը շփման գծում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Մամուլի ծառայությունը ապատեղեկատվություն է անվանել Ադրբեջանի ՊՆ տարածած այն հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 5֊ին` ժամը 19:35-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Մարտունու շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում։
Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հերքել էր ամրաշինական աշխատանքներ կատարելու վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունը։