Արցախի նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանի և մի շարք այլ պաշտոնյաների մասնկացությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է Արցախում տիրող իրավիճակը, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Պաշտոնյաները նախագահի պաշտոնակատարին են զեկուցել Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրավիճակը, ինչպես նաև հումանիտար աղետի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ հարցերը։
Խորհրդակցությանը քննարկվել է նաև Հանրապետության նախագահի ընտրության անթերի և անցնցում կազմակերպման կարևորությունը։