Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է «Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում, հաղորդում է իտալական Calcio e Finanza պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ Մխիթարյանը ցուցակում 8-րդն է և տարեկան ստանում է 3,8 մլն եվրո:
Մխիթարյանը «Ռոմայից» «Ինտեր» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը։
Մայիսին նա ճանաչվել է թիմի կարևորագույն խաղացողներից մեկը։ Նա նաև ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի լավագույն կիսապաշտպանների հնգյակում: Հայաստանի հավաքականում իր ելույթներն ավարտելու մասին Մխիթարյանը հայտարարել էր 2022 թվականի մարտին։ Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը փորձել է նրան հոմզել վերադառնալ հավաքական, սակայն՝ անարդյունք։