Եվրո 2024-ի առաջնության ընտրական փուլի շրջանակում սեպտեմբերի 8-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը թուրքական Էսքիշեհիր քաղաքի համանուն մարզադաշտում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ։ Խաղը տեղի կունենա Երևանի ժամանակով 22։45-ին։
Armenia Today-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ հետաքրքրվելով, թե արդյոք հետևելո՞ւ են Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին: Ի՞նչ սպասելիքներ ունեն խաղից, ի՞նչ են կարծում՝ հե՞շտ կլինի մրցակցի դաշտում խաղալը:
Հարցված քաղաքացիների մեծ մասը դիտելու է խաղը և սատարելու է մեր հավաքականին, սակայն քիչ չեն նաև ֆուտբոլով չհետաքրքվող մարդիկ:
«Խաղին անպայման հետևելու եմ, մերոնք պետք է անպայման հաղթեն, ուր պատահի՝ կգնամ մեր թիմին երկրպագելու համար»,- ասաց քաղաքացիներից մեկը:
Մեկ այլ քաղաքացի կարծում է, որ մեր թիմը շանսեր ունի գոնե չպարտվելու:
«Իմ գնահատմամբ՝ շանսեր ունենք, առնվազն գոնե չպարտվելու, Թուրքիա չէի մեկնի, ես այստեղ կսատարեմ մեր թիմին»:
Հարցված քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ հիմա ֆուտբոլ նայելու ժամանակը չէ:
«Խաղին չեմ հետևելու, հիմա շատ խառը ժամանակներ են՝ պատերազմական իրավիճակ, ի՞նչ ֆուտբոլ»:
Մանրամասները՝ տեսանյութում: