Հայկական ֆիլմերի փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 6-10-ը Լոս Անջելեսում, հայտնում է Հայկական կինոընկերությունը սոցիալական ցանցերում։ Փառատոնը նվիրված է հայ կինոյի հարյուրամյակին։
Միջոցառմանը կներկայացվի 22 ֆիլմ՝ նվիրված հայերի մասին պատմություններին կամ նկարահանված հայ ռեժիսորների կողմից։ Փառատոնը բացվել է Մայքլ Գորջյանի «Ամերիկացի» ֆիլմով։
Հայկական կինոընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին Արմեն և Մերի Կարաօղլանյանների կողմից։ Կազմակերպությունը միջոցառումներ է անցկացրել աշխարհի տարբեր երկրներում՝ ռեժիսորներ Ատոմ Էգոյանի, Ջո Մանգանիելոյի, Մարդիկա Մարտինի, Սևա Օհանյանի և այլոց մասնակցությամբ։
Հայկական կինոյի հիմնադրման տարեթիվը համարվում է 1923 թվականը, երբ Խորհրդային Հայաստանում կառուցվեց «Արմենֆիլմ» առաջին ազգային կինոստուդիան։ 1925 թվականին էկրան է բարձրացել Համո Բեկնազարյանի առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուսը»։ Հայկական կինոյի հարյուրամյակը 2022 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիշարժան տարեթվերի օրացույցում։
«Շչելկունչիկ» բալետը Երևանի կինոթատրոնում կցուցադրվի ուղիղ եթերով
Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» («Մարդուկ-Ջարդուկ») բալետը դեկտեմբերի 30-ին և դեկտեմբերի 31-ին ուղիղ եթերում կցուցադրվի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, ԱՄԷ-ի և Բելառուսի կինոթատրոններում, հայտնել...