ԱԺ 8-րդ գումարման 6-րդ նստաշրջանում քննարկվում է Հայաստանում բոլոր դեպքերի համար վերացնել մահապատիժը վերացնելու նախագիծը։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ԱԺ նիստում խորհրդարանի պատգամավորներին կոչ արեց վավերացնել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային կից բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին թիվ 13 արձանագրությունը։
Ադրբեջանի ռազմական հանցագործությունների առումով, սակայն, ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները համակարծիք էին։ Նրանց խոսքերով՝ այդ պարագայում պետք է հստակ պատիժ սահմանվի։
«Արտադատական մահապատիժները վախեմության ժամկետ չեն կարող ունենալ»,- իր ելույթում նշեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ համակարծիք լինելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հետ, որն այս նախագծի քննարկման շրջանակներում հիշեցրեց Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին։
Սեպտեմբերի 4-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովիը դրական եզրակացություն էր տվել նախագծին, որով առաջարկվում է Հայաստանում բոլոր դեպքերի համար վերացնել մահապատիժը։
Մանրամասները՝ տեսանյութում։