Սան Ֆրանցիսկոյի հայերն Union Square հրապարակում ակցիա են անցկացրել՝ ԱՄՆ իշխանություններից պահանջելով դադարեցնել Արցախում ցեղասպանությունը, հայտնում է ANCA-ն սոցցանցերում:
Ակցիայի մասնակիցները ձեռքներին պաստառներ են պահել, որոնց վրա գրված էր՝ «Արցախը ճգնաժամի մեջ է», «Պաշտպանենք Արցախը», «Դադարեցրեք մարդկանց առևանգումը»:
Արցախը
շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ
արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև
արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է
ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ
հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է
անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։