Հայ բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Գրոզնիում կայացած Ա. Կադիրովի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային 15-րդ հուշամրցաշարում, հայտնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան։
Նշվում է, որ Հայաստանի թիմի կազմում ոսկե մեդալակիր է դարձել 63 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 71 կգ քաշային Զավեն Գալստյանը կանգնել է պատվո հարթակի 2-րդ աստիճանին, իսկ 60 կգ քաշային Մանվել Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Ըմբշամարտի զինվորականների ԱԱ․ Հայաստանի հավաքականի մարզիկները եզրափակիչ են դուրս եկել
Հայաստանի ներկայացուցիչներ Սուրեն Աղաջանյանը, Գասպար Տերտերյանը, Սարգիս Բեգոյանը և Անդրանիկ Ավետիսյանը դուրս են եկել Երևանում ընթացող ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ...