ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է սեպտեմբերի 13-ի արտարժույթի փոխարժեքները։ ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը աճել է 0.39 դրամով՝ կազմելով 386.23 դրամ։
Եվրոյի փոխարժեքը աճել է 1.23 դրամով և կազմել 414.70 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.04 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել է 0.03 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 481.90 դրամ՝ աճելով 0.87 դրամով։