60-ամյա հանրահայտ դերասան Ջոնի Դեպը South China Morning Post-ին պատմել է Բահամյան կղզիներում անցնող միայնակ կյանքի և Հոլիվուդի նկատմամբ վերաբերմունքի մասին։
Դեփի խոսքով՝ ինքը շատ է սիրում Բահամյան կղզիները, քանի որ կղզիները նման են «ապաստանի»։ Դեպը նշել է, որ կղզիներում կարող է խուսափել ավելորդ ուշադրությունից, իրեն ազատ է զգում:
«Ինձ թվում է, որ իմ տեղը Բահամյան կղզիներում է։ Ես ապրում եմ կղզում և ոչ ոք ինձ չի նայում: Դուք պետք է ունենաք ինչ-որ ապաստան, ապահով վայր, որտեղ կարող եք խուսափել ուրիշների ուշադրությունից և հետաքրքրությունից, որտեղ կարող եք պարզապես նստել լողափում, կարդալ, նկարել, խորհել։ Ես չեմ ապրում ինչ-որ շքեղ հյուրանոցում, կղզու վրա պարզ տուն ունեմ։ Ինձ համար սա միակ իրական ազատությունն է»,-ասել է նա։
Դերասանն ասել է, որ իրեն դուր չի գալիս Հոլիվուդը՝ պարտադրված մրցակցության անհրաժեշտության պատճառով։
«Ես որևէ մեկի հետ մրցակցելու կարիք չեմ զգացել։ Ես պարզապես ատում եմ այդ գաղափարը»,-ասել է դերասանը։