Չնայած բազմաթիվ օգտակար հատկություններին և մրգի համեմատաբար փոքր չափերին, սալորը չպետք է ուտել ափսեներով։ Բժիշկները խորհուրդ են տալիս սահմանափակվել և օրական ընդամենը 3-4 սալոր ուտել, գրում է doctorpiter.ru-ն։
Սալորը հագեցած է վիտամիններով, բնական հակաօքսիդանտներով, ամինաթթուներով, ինչպես նաև պարունակում է երկաթ, կալիում, յոդ, նատրիում։ Գաստրոէնտերոլոգ Ելենա Մանիլոն պատմել է սալորի օգտակար և վնասակար հատկությունների մասին։
Նրա խոսքով՝ սալորն օգնում է փորկապությանը, քանի որ սալորի դիետիկ մանրաթելը խթանում է աղիների աշխատանքը: Բժիշկը նշում է, որ սալորն օգնում է քաշը վերահսկողության տակ պահել։ Նա նշել է նաև սալորի ցածր կալորիականության մասին։ Այսպիսով, այն կարող է ապահով կերպով ներառվել սննդակարգում յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է նիհարել կամ պարզապես հավատարիմ է առողջ ապրելակերպին:Մասնագետի խոսքով՝ սալորը պաշտպանում է թրոմբներից, օգտակար է սրտի համար, երկարացնում է երիտասարդությունը։
Միաժամանակ՝ մասնագետի խոսքով՝ սալորի հետ պետք է զգույշ լինել նրանք, ովքեր տառապում են ալերգիաներից: Պետք է զգույշ լինել նաև ստամոքս-աղիքային տրակտի քրոնիկ հիվանդությունների դեպքում։