Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
«Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Էլմիրան ոսկե մեդալ է նվաճել՝ ատրճանակ ձևի 10 մ․ 60 կրակոց մրցաձևի եզրափակչում հավաքելով 236.6 միավոր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում է նաև ատրճանակ ձևի մարզիկ Բենիկ Խլղաթյանը:
Գերատեսչության փոխանցմամբ՝ Էլմիրա Կարապետյանը Հայաստանի դեռևս միակ մասնակիցն է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում:
Ավելի վաղ Էլմիրա Կարապետյանը Լեհաստանում ընթացող Եվրոպական խաղերի արծաթե մեդալ էր նվաճել։