91 տարեկան հասակում մահացել է կոլումբիացի հանրահայտ քանդակագործ Ֆերնանդո Բոտերոն, հայտնում է RBC-ն։
Կոլումբիացի նկարիչ և քանդակագործ Ֆերնանդո Բոտերոն 20-րդ դարի է ականավոր արվեստագետներից էր։
Մարմինների չափազանցված պատկերման իր ինքնատիպ ոճով հայտնի Բոտերոն ստեղծագործում էր տարբեր միջոցներով:
Բոտերոյի երեք հայտնի քանդակները՝ «Կատուն», «Հռոմեացի զինվորը» և «Ծխող կին» գտնվում են Երևանում։ Ներկայումս ցուցադրված են Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: