54-ամյա դերասան Հյու Ջեքմանը և 67-ամյա դերասանուհի Դեբորա-Լի Ֆերնեսը ամուսնալուծվում են 27 տարվա ամուսնությունից հետո։ Զույգի պաշտոնական հայտարարությունը ներկայացրել է People-ը։
«Մենք բախտ ենք ունեցել գրեթե երեք տասնամյակ անցկացնել միասին՝ որպես ամուսին և կին հիանալի, սիրառատ ամուսնության մեջ: Մեր ուղին փոխվում է, և մենք որոշել ենք բաժանվել, որպեսզի կարողանանք շարունակել աճել առանձին»,- ասված է հայտարարության մեջ:
Զույգը երկու որդեգրած երեխա ունի՝ 23-ամյա որդի Օսկարը և 18-ամյա դուստրը՝ Ավան։
«Մեր ընտանիքը մեր առաջնահերթ խնդիրն է եղել և միշտ կլինի: Կյանքի նոր գլուխը սկսում ենք երախտագիտությամբ, սիրով ու բարությամբ»,- ընդգծել են դերասանները։
Daily Mail-ի աղբյուրը հայտնել է, որ տարիների ընթացքում զույգի միությունը վերածվել է բարեկամության, և հարաբերությունների վրա բացասաբար է ազդել նաև կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ շրջափակումը։