Ամերիկացի վիրաբույժները մահացած մարդու օրգանիզմ են փոխպատվաստել գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամը, և օրգանը գործել է 61 օր, հայտնում է Նյու Յորքի համալսարանի բժշկական կենտրոնի կայքը։
58-ամյա մահացած տղամարդու հարազատները տվել են իրենց համաձայնությունը փորձի անցկացման համար։ Հիվանդի ուղեղը մահացած էր, և նրա մարմինը պահվում էր կենսաապահովման համակարգերի վրա: Փորձի ավարտից հետո տղամարդու մարմինը վերադարձվել է ընտանիքին։
Խաչաձև տեսակների փոխպատվաստումը (կամ քսենոտրանսպլանտացիան) իրականացվել է 2023 թվականի հուլիսի 14-ին Բժշկական կենտրոնի փոխպատվաստման ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մոնտգոմերիի ղեկավարությամբ: Խոզի երիկամը գործել է ռեկորդային՝ երկու ամիս, որից հետո սեպտեմբերի 13-ին այն դուրս է բերվել օրգանիզմից։