ՌԴ ՊՆ-ն Ասկերանի շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում:
«Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Այսօր ավելի վաղ Արցախի ՊՆ-ն երկրորդ անգամ հերքել էր Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17֊ին` ժամը 17։45-ի սահմաններում, կրակ են բացել Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Այսօր ավելի վաղ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պաշտպանության նախարարությունները հերքել էին Ադրբեջանի ԶՈւ-ի երկու հաղորդագրությունները։